Հայտարարություններ



Ցուցադրված են
1 -ից 10 արդյունքները ընդհանուր 304 -ից

Ամսաթիվ

30 Մարտ, 2025

ԹԻՎ 31 ԸԸՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի կուսակցություններ, կուսակցություններ դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ

          Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։

Կոչ ենք անում զերծ մնալ հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, համացանցում գովազդի միջոցով քարոզչություն կատարելուց։

     Հիշեցնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.1-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչև 600-ապատիկի չափով:

Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային (մալուխային) ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով:

 

ԹԻՎ 31 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 

 

Ավելին


Ամսաթիվ

30 Մարտ, 2025

ԹԻՎ 14  ԸԸՀ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի կուսակցություններ, կուսակցություններ դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ

          Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաև համացանցում գովազդի միջոցով արգելվում է։

Կոչ ենք անում զերծ մնալ հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, համացանցում գովազդի միջոցով քարոզչություն կատարելուց։

     Հիշեցնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.1-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից մինչև 600-ապատիկի չափով:

Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային (մալուխային) ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով:

 

ԹԻՎ 14 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ավելին


Ամսաթիվ

6 Մարտ, 2025

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է 2025թ մարտի 30-ի   տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը:

Հայտերն ընդունվում են` 06․03․2025թ. ԿԸՀ N 3-Ա որոշման մեջ նշված ժամկետներում:

Ավելին


Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության քվեարկությունը կանցկացվի 2025 թվականի մարտի 30-ին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024թ. դեկտեմբերի  12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1951-Ն որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության քվեարկությունը կանցկացվի 2025 թվականի մարտի 30-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2025 թվականի մարտի 16-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու դիմումները ներկայացվում են փետրվարի 21-ից մարտի 5-ը մինչեւ 18։00-ն։

Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակում են.
մինչեւ փետրվարի 25-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչեւ 2025 թվականի մարտի 5-ըб (ժամը 18:00-ն): Գրանցումն իրականացվում է 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը, ժամը 18:00-ն:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է
մարտի 15-ից 28-ը մինչեւ ժամը 24:00-ն։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչեւ մարտի 2-ը։

Հավատարմագրման վերաբերյալ դիմումները ԶԼՄ-ները և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են փետրվարի 20-ից մարտի 20-ը։

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

Ավելին


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8–րդ մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 16-ի N 34-Ն որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու  արտահերթ ընտրություններ:

Նշված համայնքում քվեարկությունը կանցկացվի 2025 թվականի մարտի 30-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2025 թվականի մարտի 16-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ նԵրքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ մինչեւ 2025 թվականի մարտի 5-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն:

Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն:

նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակելու են
մինչեւ հունվարի 22-ը ներառյալ:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները ԿԸՀ կարող են ներկայացնել մինչեւ հունվարի 27-ը։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ, մինչև 24:00-ն։

2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար համայնքի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

Ավելին


Ամփոփվել են 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակեպված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ստուգարքների արդյունքները։

Հարգելի մասնակից,

Ամփոփվել են սույն թվականի հեկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակեպված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ստուգարքների արդյունքները։ Արդյունքներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքի մասնագիտական դասընթացներ բաժնից  որոնման հնարավորությամբ կամ ներբեռնելով արդյունքների ֆայլը։

Արդյունքները կարող են բողոքարկվել 7-օրյա ժամկետում, 2025 թվականի հունվարի 7-ից 13-ը ներառյալ՝ դիմելով ԿԸՀ։

 

Ավելին


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է.

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. հոկտեմբերի 29-ից, մինչև ս.թ. նոյեմբերի 11-ը` ժամը 18.00-ն:

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

Վերը նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:

Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 10) 563 129։

Ավելին



Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2024 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի N 50-Ն որոշմամբ, 2024 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին (այսուհետ՝ Դասընթաց) մասնակցելու դիմումներ:

Դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական իրավունք ունեցող անձինք` անձամբ ներկայացրած դիմումի  կամ կուսակցության ներկայացրած ցուցակներին համապատասխան:

Դասընթացի անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմումներն ընդունվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 18.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-ից 14.00-ն): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեն է՝ ք. Երևան, Գ.Քոչար 21ա։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում (www.elections.am

Դիմումի ձևը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am): Դիմումում նշված տվյալների սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում:

Կուսակցությունները լրացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակ (այն լրացնելու համար դիմել ԿԸՀ ՏՏ վարչություն 010-56-31-29, օգտահաշիվ ստանալու դիմումի ձևը՝ այստեղ

Որակավորման ստուգարքը կանցկացվի դասընթացի ավարտից հետո` դասընթացի վայրում, թեստային ստանդարտ եղանակով` գրավոր: Ստուգարքի հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ստուգարքին թույլատրվում է մասնակցել միայն անձը հաuտատող փաuտաթղթի առկայության դեպքում:

Դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  010-54-35-06, 010-56-31-29։

Ավելին


Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8–րդ մասի 2–րդ պարբերությամբ, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի ընտրություն նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված Արմավիրի մարզպետի որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն:

Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի  20-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 6-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:

Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2024 թվականի հոկտեմբերի 20-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

 

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

7 օգոստոսի 2024թ.

Ավելին


Ցուցադրված են
1 -ից 10 արդյունքները ընդհանուր 304 -ից