Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8–րդ մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 16-ի N 34-Ն որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ:
Նշված համայնքում քվեարկությունը կանցկացվի 2025 թվականի մարտի 30-ին։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2025 թվականի մարտի 16-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ նԵրքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ մինչեւ 2025 թվականի մարտի 5-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն:
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն:
նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակելու են
մինչեւ հունվարի 22-ը ներառյալ:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները ԿԸՀ կարող են ներկայացնել մինչեւ հունվարի 27-ը։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից 28-ը ներառյալ, մինչև 24:00-ն։
2025 թվականի մարտի 30-ին կայանալիք Արմավիրի մարզի Փարաքար համայնքի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: