Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024թ. դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1951-Ն որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրության քվեարկությունը կանցկացվի 2025 թվականի մարտի 30-ին։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2025 թվականի մարտի 16-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու դիմումները ներկայացվում են փետրվարի 21-ից մարտի 5-ը մինչեւ 18։00-ն։
Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով հրապարակում են.
մինչեւ փետրվարի 25-ը։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են մինչեւ 2025 թվականի մարտի 5-ըб (ժամը 18:00-ն): Գրանցումն իրականացվում է 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը, ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է
մարտի 15-ից 28-ը մինչեւ ժամը 24:00-ն։
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչեւ մարտի 2-ը։
Հավատարմագրման վերաբերյալ դիմումները ԶԼՄ-ները և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են փետրվարի 20-ից մարտի 20-ը։
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: