Ծնվել է 1972թ. Հուլիսի 11-ին Ջավախքում:
1979թվ. ընտանիքով բնակության է տեղափոխվել է ՀՀ, ք. Աբովյան:
1990թ. ավարտել է Բալահովտի միջնակարգ դպրոցը:
1991-1996թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայագիտության ֆակուլտետը:
1997-2005թթ. եղել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Պատմության ինստիտուտի հայցորդ:
2005թ. սովորել է Երեւանի Հրաչյա Աճառյան համալսարանի մագիստրատուրայում:
2006թ. ուսումնառություն է ստացել Հաագայի Ինստիտուտում, Սինգապուր: Առաջնորդության զարգացման միջազգային ֆակուլտետում:
2007թ. վերապատրաստում է անցել Բրիջ/Bridge միջազգային կրթական ծրագրի, ժողովրդավարության ռեսուրսների կառավարում և ընտրությունների կազմակերպում դասընթացում:
2015թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժինը:
2010թ. ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը: Պատմագիտության թեկնածու է:
Աշխատանքային համապատասխան փորձ. Խորհրդատվական և փորձագիտական աշխատանք է իրականացրել ՀՀ կառավարությունում, կառավարությանն առնթեր պետական կառույցների համապատասխան ծրագրերում, միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2001-2004թթ. աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն (ԱՅ ԷՖ Ի ԷՍ/IFES), որպես Քաղաքացիական կրթության ուսուցանող
2004-2006թթ. աշխատել է ՀԵՆԿ /Հասարարակական Երկխոսությունների և նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ում, որպես «Համայնքային զարգացման» ծրագրի համակարգող,
2005-2012թթ. Ազգային առաջնորդության ինստիտուտ ՀԿ-ում եղել է Ուսումնամեթոդական և կրթական ծրագրերի ղեկավար։
2001- 2004, 2006-2015, 2018թթ. եղել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատություն (ԱՅ ԷՖ Ի ԷՍ/IFES) Դասընթացավար/ համակարգող
2010- 2013թթ. եղել է՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, նորագույն պատմության բաժնում գիտաշխատող։
2013-2015թթ. աշխատել է Վորլդ Վիժն միջազգային կազմակերպությունում, որպես Միջմշակութային համագործակցության ծրագրի ղեկավար։
2015-2019թթ. աշխատել է Վրաստանի հայկական պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար:
2018-2019թթ. եղել է՝ ՀՀ մշակույթի Նախարարի խորհրդական։
2019թ. փորձագիտական աշխատանք է իրականացրել՝ ՄԱԿ (UNDP) Հայաստանյան գրասենյակի՝ Հայաստանում ընտրությունների աջակցության նախագծում:
2019-2022թթ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որպես դասախոս։
2019-2022թթ. աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունում (ԱՅ ԷՖ Ի ԷՍ/IFES) Հայաստանյան գրասենյակում՝ «Մատչելիության և Քաղաքական Ներառում» ծրագրի պատասխանատու:
2022թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։
Ընտրական համակարգերում ունի երկարամյա աշխատանքային փորձ:
Ծրագրի շրջանակներում ներգրավված է եղել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման, վերանայման և առաջարկությունների ներկայացման աշխատանքներում, մասնավորապես նպաստելով՝ ընտրական բարեփոխումներում ներառական բաղադրիչի քննարկումներին և դրա կիրառելիությանն ուղղված միջոցների ներդրման աշխատանքներին:
Անմիջական մասնակցություն է ունեցել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի (ԿԸՀ) և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ/IFES) կողմից իրականացված՝ Ընտրատարածքային Ընտրական հանձնաժողովների և Տեղամասային Ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման, վերապատրաստման, նյութերի և մեթոդաբանության մշակմանը և դրանցում՝ ներառական բաղադրիչի ներդրմանն ու դրան նպաստող գործիքակազմի մշակմանը:
Մեկ տասնյակից ավել՝ գիտական եւ հետազոտական հոդվածների, մենագրությունների եւ գիտական աշխատությունների հեղինակ և համահեղինակ է:
Տիրապետում է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին: