Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) և հիմք ընդունելով թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վիճակահանության արդյունքները, ինչպես նաև թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 1-ի N 16-Ա որոշումը՝ սեփական նախաձեռնությամբ մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին՝թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ է իրականացվելու թիվ 31/22, 31/66, 31/78 թվով 3 ընտրական տեղամասերում, ինչպես նաև թիվ 31/67, 31/70, 31/50, 31/41 թվով 4 ընտրական տեղամասերում։
Վերահաշվարկի աշխատանքները կմեկնարկեն 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 14:00-ին, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ք. Գյումրի Չարենցի 12, թիվ 37 դպրոցի շենք):