Կառուցվածք
Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, նորմատիվ իրավական այլ ակտերի և Հանձնաժողովի կանոնադրության հիման վրա:
-
Իրավաբանական վարչություն
- Հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովների, ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների իրավական աջակցությունը․
- Հանձնաժողովի որոշումների նախագծերի վերաբերյալ իրավական-փորձագիտական եզրակացություններ տալը․
- Հանձնաժողովի նախագահի կամ Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ Հանձնաժողովի նախագահի կամ Գլխավոր քարտուղարի իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը.
- Հանձնաժողովի որոշումների, Հանձնաժողովի նախագահի և Գլխավոր քարտուղարի ստորագրմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի, այլ փաստաթղթերի, ինչպես նաև Հանձնաժողով ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացություններ տալը․
- իր իրավասությունների շրջանակներում Հանձնաժողովին, Հանձնաժողովի նախագահին կամ Գլխավոր քարտուղարին հասցեագրված պաշտոնական գրությունների, նամակների, հարցումների և այլ փաստաթղթերի պատասխաններ նախապատրաստելը և ստորագրման ներկայացնելը․
- Հանձնաժողովին, Հանձնաժողովի նախագահին կամ Գլխավոր քարտուղարին հասցեագրված պաշտոնական գրությունների, նամակների և այլ փաստաթղթերի՝ Հանձնաժողովի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից նախապատրաստված պատասխանների վերաբերյալ իրավական եզրակացություն տալը․
- Հանձնաժողովի որոշումներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հանձնաժողովին առաջարկություններ ներկայացնելը․
- ընտրական գործընթացների իրավական ապահովումը.
- Հանձնաժողովում գործավարության միասնական կարգի կիրառումը ապահովումը և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը․
- Հանձնաժողովի նիստերի, խորհրդակցությունների նախապատրաստման և անցկացման հետ կապված աշխատանքների կազմակերպումը, արձանագրումը, դրանց արդյունքում կազմված արձանագրությունների, որոշումների, այլ փաստաթղթերի սղագրումը, սրբագրումը և անհրաժեշտության դեպքում ընդունված ակտերի և այլ փաստաթղթերի առաքումը հասցեատերերին,
- Հանձնաժողովի նախագահի և Գլխավոր քարտուղարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի, ինչպես նաև Հանձնաժողովի իրավական ակտերի, ելից փաստաթղթերի լեզվաոճական և տերմինաբանական միասնականության ապահովումը՝ իրականացնելով հիշյալ փաստաթղթերի խմբագրումը, սրբագրումը.
- ոչ գաղտնի փաստաթղթերի դասակարգումը և հաշվառումը, համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը, առաքումը (Հանձնաժողովում և Հանձնաժողովից դուրս).
- ժամկետային հանձնարարականների նկատմամբ հսկողությունը․
- «Ելից» գրությունների առաքումը` սուրհանդակային, փոստային ծառայությունների միջոցով, առձեռն կամ էլեկտրոնային փոստով.
- սուրհանդակային և փոստային ծառայության հետ բնականոն աշխատանքների կազմակերպումը.
- քաղաքացիների նամակների, դիմումների, բողոքների կատարման ժամկետների նկատմամբ հսկողությունը․
- մրցույթների անցկացման համար նախատեսված` վարչության մասով թեստերի և հարցաշարերի մշակումը.
- Հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների միջև իրականացվող փաստաթղթաշրջանառությունը,
- իր լիազորությունների շրջանակներում քաղաքացիների և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների և դիմումների քննարկումն ու պատասխանի նախապատրաստումը․
- Հանձնաժողովի անդամների կողմից Հանձնաժողովի որոշման նախագիծ նախապատրաստելիս խորհրդատվական աջակցությունը․
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կամակերպվող և անցկացվող ուսուցումների, մասնագիտական դասընթացների պլանավորումը, նախապատրաստումը, փաստաթղթային, ծրագրային, մեթոդական, կազմակերպական ապահովումը, դրանց վերաբերյալ մարտավարական և ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը, գործընթացների վերահսկումը, արդյունքների գնահատումը, ամփոփումը և վերլուծությունը․
- ընտրական գործընթացի մասնակիցների համար մեթոդական ուղեցույցների կազմման աշխատանքների կազմակերպումը․
- Հանձնաժողովի որոշումների հաշվառումը և որոշումների մատյանի վարումը․
- օրենքով սահմանված կարգով ընտրական փաստաթղթերի արխիվացումը․
- ընտրական հանձնաժողովների կնիքների և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքների քանակական հաշվառումը․
- Հանձնաժողովում վարչական վարույթի հարուցման և իրականացման աշխատանքների իրավական ապահովումը, վարչական վարույթի նյութերի հաշվառումն ու պահպանումը․
- համապատասխան լիազորագրով Հանձնաժողովի շահերը բոլոր դատական ատյաններում, ինչպես նաև պետական այլ մարմիններում ներկայացնելը, դատարան հայցադիմումներ, դիմումներ, բողոքներ ներկայացնելը, Հանձնաժողովի կայացրած ակտերը վիճարկելու դեպքում դատարան հայցադիմումի պատասխան ներկայացնելը, ապացույց պահանջելու դեպքում դատարանին պահանջվող նյութերը ներկայացնելը, իսկ հայցը բավարարելու դեպքում՝ վերաքննիչ և (կամ) վճռաբեկ բողոքներ ներկայացնելը, համապատասխան լիազորագրով Հանձնաժողովի շահերը բոլոր դատական ատյաններում, ինչպես նաև պետական այլ մարմիններում ներկայացնելը.
- Ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման ժամանակահատվածում վերլուծություններ իրականացնելը, ընտրական փաստաթղթեր ուսումնասիրելը, վիճակագրական տվյալներ հավաքագրելը, վիճակագրություն և տեղեկանքներ տրամադրելը․
- Ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման ժամանակահատվածում Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ շահագրգիռ սուբյեկտերին խորհրդատվություն տրամադրելը․
- իր լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
- բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների կողմից Հանձնաժողովում պրակտիկայի կազմակերպման և անցկացման ապահովումը․
- օրենքներով ու այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հանձնաժողովի և վարչության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ։
-
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության վերլուծության վարչություն
- ապահովում է Հանձնաժողովի գործող համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների, հաղորդակցման էլեկտրոնային միջոցների, տեղեկատվական համակարգերի և էլեկտրոնային փոստի հասանելիությունը, անխափան աշխատանքը.
- ապահովում է Հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքի անխափան աշխատանքը, նրանում պարունակվող տեղեկությունների արդիականությունն ու համապատասխանությունը ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթների պահանջներին.
- ապահովում է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի, Հանձնաժողովում տեղադրված և գործող այլ համակարգերի, առցանց հարթակների անխափան աշխատանքը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով այդ համակարգերին ներկայացվող բոլոր պահանջների և գործառույթների իրականացումը.
- ապահովում է տարածքային ընտրական հանձնաժողովներում իրենց վերապահված գործառույթների ավտոմատացումը՝ ընտրություններ նշանակելուց մինչև քվեարկության արդյունքների ամփոփում, արձանագրությունների կազմում, որոշումների ընդունում.
- ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող յուրաքանչյուր ընտրության նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև քվեարկության օրը քվեարկության արդյունքների ամփոփման ավտոմատացումը.
- իրականացնում է Ազգային Ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև տվյալ օրը կազմավորված տեղամասերում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը և հրապարակում.
- իրականացնում է Ազգային Ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամ նշանակելու մասին հայտերի ընդունումը, այդ տեղեկատվության ներմուծումը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ, ինչպես նաև ապահովում է տարածքային ընտրական հանձնաժողովներում ՏԸՀ անդամների իրենց թեկնածուների տվյալների մուտքագրումը, ՏԸՀ կազմերի ստացումը և դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ապահովում է տվյալների շտեմարանի տվյալների հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ եվ քարտուղար նշանակելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման ձևավորելու, արտահանելու և տպելու հնարավորություն.
- լիազոր մարմնի կողմից տրմադրված տվյալների շտեմարանի հիման վրա իրականացնում է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումներ ներբեռնվող ցուցակների ստացումը, կրիչների պատճենահանումը, սարքերի կարգաբերումն ու կրիչների տեղադրումը սարքերի մեջ: Քվեարկության ավարտից հետո իրականացնում է այդ տեղեկատվության հավաքագրումը և կատարում համապատասխան վերլուծություներ, ստանում է անհրաժեշտ հաշվետվությունները.
- ապահովում է քվեարկության օրը քվեարկության մասնակիցների քանակի վերաբերյալ տեղեկատվության տարածքային ընտրական հանձնաժողովներում մուտքագրումը և այդ տվյալների հաղորդումը ԿԸՀ, ինչպես նաև այդ տվյալների հիման վրա ըստ ՀՀ մարզերի, ընտրական տարածքների, ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքի, համայնքների և տեղամասերի աղյուսակավորում իրականացնելու, արտահանելու, տպելու և հրապարակելու միջոցները, ինչպես նաև վերահաշվարկի դեպքում՝ վերահաշվարկի արդյունքների մուտքագրման հնարավորություն և տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու գրառում կատարելու հնարավորություն.
- ապահովում է յուրաքանչյուր ընտրության նախնական և վերջնական արձանագրությունների ստացումը, արտահանումը և հրապարակումը, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների ժամանակ նաև համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումների ստացումը և հրապարակումը.
- ապահովում է քվեարկության օրը քվեարկության ավարտից հետո տեղամասում քվեարկություն արդյունքների արձանագրության տվյալների մուտքագրումը տարածքային ընտրական հանձնաժողովներում և այդ տվյալները ԿԸՀ հաղորդելու հնարավորությունը.
- ապահովում է տեղամասերում քվեարկության արդյունքների հիման վրա ըստ ՀՀ մարզերի, ընտրական տարածքների, ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքի, համայնքների և տեղամասերի աղյուսակավորում իրականացնելու, արտահանելու, տպելու և հրապարակելու միջոցներ.
- համապետական և Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քվեարկության օրը իրականացնում է տարածքային ընտրական հանձնաժողովներից էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկատվության հրապարակումը իրական ժամանակում Հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում և համացանցային կայքում, պարբերաբար կատարում է աղյուսակավորում և զետեղում Հանձանաժողովի կայքում, ստանում և Հանձնաժողովին է ներկայացնում քվեարկության արդյունքների արձնագրությունը.
- ապահովում է էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգի անխափան աշխատանքը, իրականացնում է համակարգի կարգաբերումը և ներմուծում անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ընտրողների ցուցակներն և այլն, Հանձնաժողովի որոշումներին համապատասխան ապահովում է համակարգի գործարկումը, էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների ստացումը և հրապարակումը:
- մշակում է Հանձնաժողովում ներդրված համակարգերից օգտվելու ուղեցույցներ, ձեռնարկներ, իրականացնում է համակարգերից օգտվելու դասընթացներ, այդ թվում նաև հեռահար ուսուցում՝ օգտագործելով Հանձնաժողովում և տարածքային ընտրական հանձնաժողովներում տեղակայված ներքին համակարգչային ցանցը և հաղորդակցման միջոցները.
- կատարում է դիզայներական աշխատանքներ՝ Corel Draw, Adobe Photo Shop և Adobe Acrobat ծրագրային միջոցներով, ձևավորում, տպագրում և պատրաստում է Հանձնաժղովի որոշումներով սահմանված վկայականներ, մանդատներ և այլ անհրաժեշտ նյութեր:
- ընդունում է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի հայտարարված թափուր տեղի համար ներկայացված դիմումները և ապահովում է նախապատվության քվեակարգով թափուր տեղի համալրման գործընթացը.
- Ընտրական օրենսգրքի սահմանած կարգով և ժամկետներում թարմացնում է Հանձնաժողովի համացանցային կայքի անբաժան մաս հանդիսացող ընտրողների ռեգիստրը.
- իրականացնում է Հանձնաժողովի նիստերի առցանց և ուղիղ հրապարակումը Հանձնաժողովի կայքում.
- ապահովում է վարչական վարույթի ծանուցումների հրապարակումը, ինչպես նաև այդ վարույթներին առընչվող տեղեկատվության հրապարակումը Հանձնաժողովի կայքում.
- ապահովում է Հանձնաժողովի նիստերի օրակարգերի, դրանց տեսաձայնագրությունների և Հանձնաժողի որոշումների, հայտարարությունների և նորությունների հրապարակումը Հանձնաժողովի կայքում.
- իրականացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին առնչվող գործառույթները՝ դիմումների ընդունում, խմբերի բաժանում ըստ դասընթացի անկացման վայրերի, հավաստագրերի ստացում, դասընթացի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ ծանուցում, դասընթացների արդյունքների ամփոփումը, և տվյալների շտեմարանի շահագործումը և կանոնակարգումը.
- օրենսդրական դաշտի փոփոխությունների դեպքում մշակում և նախագծում է տվյալների շտեմարանի կառուցվածային փոփոխությունները, նախագծում և ներկայացնում է անհրաժեշտ փոփոխությունները ծրագրային փաթեթներում, մշակում է տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական բնութագրեր և անհրաժեշտ այլ փաստաթղթեր
- իրականացնում է Հանձնաժողովում ներդրված ծրագրային միջոցների թեստավորում և փորձարկում՝ մինչև գործողության մեջ դնելը
- Նախագծում, մշակում, իրականացնում, փորձարկում և ներդնում է Հանձնաժողովի համացանցային կայքի առանձին էջեր կամ Հանձնաժողովի գործառույթներին անհրաժեշտ կայքեր, անհրաժեշտ ծրագրային կիրառական փաթեթներ, իրականացնում է անհրաժեշտ տվյալների շտեմարանի կառուցվածքի նախագծում և ներդնում.
- համակարգում է ընտրական գործընթացի բոլոր սուբյեկտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվական բանկի ստեղծումը, շահագործումը, սպասարկումը և այդ տվյալների հիման վրա կատարում վերլուծություններ.
- իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներքին և արտաքին ցանցի, այդ ցանցերի և տարածքային ընտրական հանձնաժողովների միջև տեղակայված ներքին ցանցի հսկումը, անվտանգության ապահովումը և համակարգում ընդգրկված ծրագրա-տեխնիկական միջոցների անխափան աշխատանքի ապահովումը, ինչպես նաև դրանց սպասարկման աշխատանքները.
- կազմակերպում է Հանձնաժողովի ներքին և արտաքին էլեկտրոնային փոստի հասանելիության անընդհատության և Հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների միջև հաղորդակցման այլընտրանքային միջոցների անխափան աշխատանքի ապահովումը.
- իրականացում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման աշխատանքների նախագծում, ձեռքբերում և ներդրում.
- կազմակերպում է Հանձնաժողովի անձնակազմի համար համակարգչային և ծրագրային դասընթացներ:
- ներկայացնում է անհրաժեշտ համակարգչային սարքավորումների և ծրագրային փաթեների ձեռքբերման համար հայտեր:
- ապահովում է տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու մատչելիությունը, արխիվացումը և տեղեկատվության անվտանգության քաղաքականության մշակումը և իրականացումը.
- ապահովում է համակարգչային սարքավորումների և սերվերների հակավիրուսային պաշտպանության միջոցառումների իրականացումը.
- կազմակերպում է հանձնաժողովի նոր համակարգչային սարքավորումների տեղադրման և անսարք համակարգչային սարքավորումների ախտորոշման աշխատանքները.
- համակարգում է սերվերների ղեկավարմամբ ցանցի կառավարումը, ցանցի կառուցվածքի, օգտվողների տեղեկատվության, տվյալաների շտեմարանների, օպերացիոն համակարգերի, ցանցային սարքավորումների կարգաբերումների արխիվացումը (Backup).
- Իրականացնում է Հանձանաժողովի համացանցային կայքերի, ցանցային սարքավորումների պարբերական մոնիտորինգ.
- իրականացնում է Հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների համակարգչային, ցանցային, սերվերային, ծրագրային միոցների և ռեզերվային սարքավորումների և այլ տեխնիկական սարքավորումների գույքագրման աշխատանքներ:
- կազմավորում է կենտրոնական տեղեկատվական բազայի և բազայում զետեղված տեղեկատվության խմբեր ըստ գործառույթների և հաստատված թույլտվությունների տրամադրում օգտագործողներին.
- մշտադիտարկում է կենտրոնական տեղեկատվական բազա տվյալների ժամանակին և ճշգրիտ մուտքագրումը.
- մասնակցում է Հանձնաժողովում ներդրված համակարգերի արդյունավետ շահագործման և հետագա կատարելագործմանը ուղղված աշխատանքներին.
- իրականացնում է աշխատանքներ ծրագրատեխնիկական միջոցների ռիսկերի գնահատելու և բացահայտելու ուղղությամբ և ներկայացնում նախագծեր դրանց կանխարգելման վերաբերյալ:
- իրականացնում է օրենքներով ու այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հանձնաժողովի և վարչության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ։
-
Արտաքին կապերի վարչություն
- համագործակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների հետ.
- ապահովում է ընտրական ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործընթացները.
- իրականացնում է օտարերկրյա պետություններում ընտրական գործընթացների ուսումնասիրությունը, ամփոփում, վերլուծում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
- ապահովում է Հանձնաժողովի փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.
- համակարգում է միջազգային միջոցառումների հետ կապված կազմակերպման և արարողակարգային խնդիրների ժամանակին և անխափան կատարումը.
- ապահովում է Հանձնաժողովի նախագահի արտասահմանյան այցերի, օտարերկրյա պետությունների ընտրական մարմինների ղեկավարների և պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումների և նախագահի մասնակցությամբ այլ միջոցառումների բովանդակային մասի նախապատրաստումը.
- ապահովում է Հանձնաժողովի նախագահի հաղորդակցության կազմակերպումն օտարերկրյա պետությունների ընտրական մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչների հետ.
- նախապատրաստում է միջազգային կազմակերպություններին, կոնվենցիաներին և այլ պայմանագրերին Հայաստանի Հանրապետության անդամակցելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ներառյալ նյութերի հայերեն թարգմանությունը.
- համակարգում է Հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթների իրականացման աշխատանքները.
- կազմում է Հանձնաժողովի կողմից հրավիրված օտարերկրյա պետությունների պաշտոնական պատվիրակությունների կամ հյուրերի այցելության ծրագրերը, ապահովում դրանց իրականացումը, ինչպես նաև՝ այցելությունների հետ կապված արարողակարգային հարցերը.
- մշակում է միջազգային ոլորտում ընտրական մարմինների կառավարման կարիքների բավարարմանն ուղղված զարգացման ծրագրերը.
- տալիս է առաջարկություններ Հանձնաժողով ներկայացված միջազգային պայմանագրերի և ընտրական ոլորտում միջազգային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի և դրանց նախագծերի վերաբերյալ.
- ապահովում է Հանձնաժողովի նախագահի, անդամների, աշխատողների՝ օտարերկրյա պետություններ և միջազգային կազմակերպություններ գործուղումների կազմակերպման աշխատանքները, անհրաժեշտ այլ փաստաթղթային ձևակերպումները, ներառյալ` մուտքի արտոնագրի ստացումը.
- միջազգային ընտրական կազմակերպություններում արդյունավետ գործունեության ապահովման նպատակով Հանձնաժողովի պատվիրակություններին տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր.
- ապահովում և համակարգում է Հանձնաժողովի կողմից միջազգային ծրագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը.
- իրականացնում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման աշխատանքները, այդ թվում՝ իրականացնում է նշված կազմակերպությունների կողմից ներկայացվող փաստաթղթերի նախնական ուսումնասիրումը.
- տրամադրում է խորհրդատվություն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին.
- իրականացնում է միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման վկայականների պատրաստման աշխատանքերը.
- նախապատրաստում է Հանձնաժողովի նախագահի և Գլխավոր քարտուղարի՝ Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ներկայացնում ստորագրման.
- ապահովում է Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման և թարգմանչության աշխատանքները.
- կատարում է օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փաստաթղթերի թարգմանությունը.
- իրականացնում է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ ներկայացված զեկույցների մշակման աշխատանքները, այդ թվում՝ Վարչության աշխատանքների կատարելագործման ուղղությամբ.
- ամփոփում է գործուղումների և միջազգային գործունեությանն առնչվող արդյունքները.
- իրականացնում է օրենքով, միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հանձնաժողովի և վարչության կանոնադրությամբ վերապահված այլ գործառույթներ:
-
Ֆինանսատնտեսական վարչություն
- ապահովում է` Հանձնաժողովում Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, իրեն վերապահվող գործընթացների իրականացումը.
- ապահովում է` Հանձնաժողովում «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, իրեն վերապահվող գործընթացների իրականացումը.
- ապահովում է` Հանձնաժողովում ՀՀ Գնումների մասին օրենքի օրենսդրությամբ` նախատեսված գնումների գործընթացների, իրեն վերապահվող աշխատանքների իրականացումը.
- ապահովում է` Հանձնաժողովում գնումների տարեկան պլանավորումը, մրցույթների կազմակերպման գործընթացները և մուտքագրումը ԱՐՄԵՊՍ համակարգ.
- ապահովում է բոլոր գործող ծրագրերով միջնաժամկետ ծախսերի` բյուջետային հայտերի կազմման, հաստատման և ներկայացման աշխատանքները.
- կազմում և հաստատմանն է ներկայացնում բյուջետային ծախսերի տարեկան նախահաշիվները, բոլոր գործող հաշիվներով.
- ապահովում է հաշվապահական հաշվառման վարման, սկզբնական վճարման փաստաթղթերի կազմման և ներկայացման աշխատանքները.
- ապահովում է` Հանձնաժողովում ֆինանսական պարտավորությունների վճարումները «Քլիենթ Թրեժըրի» ծրագրի միջոցով.
- ապահովում է` Հանձնաժողովի հաստիքացուցակի կազմումը և աշխատավարձերի հաշվարկման և վճարման գործընթացը,
- ապահովում է` Հանձնաժողովի գործուղման ծախսերի հաշվարկման և վճարման գործընթացը,
- ապահովում է տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ներկայացված հաշվետվությունների ստացման, ստուգման, ամփոփման և ներկայացման աշխատանքները.
- ապահովում է տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի և աշխատավարձերի վճարումները բանկային համակարգով.
- ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` համապատասխան մարմիններին ամսեկան, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացման աշխատանքները.
- իրականացնում է գույքի պահպանման, կառավարման, գույքագրման աշխատանքները.
- ապահովում և կանոնակարգում է տնտեսական մասի խնդիրների և գործառույթների լիարժեք և արդյունավետ իրականացումը։
- ապահովում է Հանձնաժողովի ավտոտրանսպորտային սպասարկումը.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հանձնաժողովի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.
- գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
- գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
- գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ` Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է նախագծեր, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև գլխավոր քարտուղարի գիտությամբ, հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
- ըստ անհրաժեշտության վարչությունը ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
- ապահովում է վարչական շենքի, դրան հարող տարածքի շահագործումը, ընթացիկ և կապիտալ շինարարական աշխատանքների իրականացումը.
- իրականացնում է Հանձնաժողովի աշխատակիցների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված, սոցիալական փաթեթի հատկացման և սոցիալական փաթեթում ներառված ծառայություններից օգտվելու ընթացակարգը.
- ապահովում է Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի՝ Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, նախագծերի, եզրակացությունների, առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ներկայացնում ստորագրման.
- Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
- ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
- իր լիազորությունների սահմաններում ապահովում է Հանձնաժողովի որոշման և կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
- իրականացնում է օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև Հանձնաժողովի և վարչության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
-
Անձնակազմի կառավարման բաժին
- ապահովում է Հանձնաժողովում քաղաքացիական ծառայության և հանրային ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված գործընթացների՝ իրեն վերապահված աշխատանքների իրականացումը.
- նախապատրաստում է Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի՝ անձնակազմի կառավարման գծով կարգադրությունների, հրամանների կամ հանձնարարականների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
- իրականացնում է Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված կարգադրությունների և հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և ըստ նշանակության հանձնման աշխատանքները.
- իրականացնում է Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց, ինչպես նաև Հանձնաժողովում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման և պահպանման աշխատանքները.
- իրականացնում է Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց տրամադրվող արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները.
- իրականացնում է Հանձնաժողովում աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային աշխատանքային պայմանագրերի և ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքման և հաշվառման հետ կապված աշխատանքները.
- ներկայացնում է Հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրելու համար.
- իրականացնում է Հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և վարման աշխատանքներ.
- մասնակցում է Հանձնաժողովի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին.
- համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերը և դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարին.
- իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն, բացառությամբ Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի, զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
- հաշվառում է Հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված կատարողականները կամ կիսամյակային հաշվետվությունները՝ անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դրանք և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
- մասնակցում է Հանձնաժողովում ուսանողների պրակտիկայի անցկացման աշխատանքներին.
- իրականացնում է անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների, անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում գլխավոր քարտուղարին.
- իրականացնում է Հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման հետ կապված աշխատանքները.
- Հանձնաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին տրամադրում է քաղաքացիական ծառայությանն առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն.
- իրականացնում է Հանձնաժողովի աշխատակիցների, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին տրվող ծառայողական վկայականների պատրաստման և տրամադրման, ինչպես նաև գործուղման վկայականների տրամադրման աշխատանքներ.
- կադրերի ռեզերվում գրանցվելու օրենքով սահմանված հիմքի ի հայտ գալուց հետո սահմանված կարգով և ժամկետում տեղեկատվություն է ներկայացնում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը՝ Հանձնաժողովի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի տեղեկատվական հարթակում տեղադրելու համար.
- ապահովում է Հանձնաժողովի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի թեստերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները, մասնակցում է մրցույթների անցկացման համար քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի առանձնահատկություններից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստերի և հարցատոմսերի մշակման աշխատանքներին.
- Հանձնաժողովի նախագահին և գլխավոր քարտուղարին է ներկայացնում առաջարկություն 65 տարին լրացած քաղաքացիական ծառայողի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը մինչև 1 տարի երկարացնելու վերաբերյալ:
- իրականացնում է Հանձնաժողովի աշխատակիցների զինապարտության հաշվառման և ամրագրման ապահովման աշխատանքներ.
- ապահովում է Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի՝ Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի և այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ներկայացնում ստորագրման.
- իրականացնում է քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով բարեվարքության հարցերին առնչվող գործառույթներ.
- իրականացնում է վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձանց անհատական տվյալների վարման աշխատանքներ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում.
- Անձնակազմի կառավարման հարցերով ցուցաբերում է գործնական, խորհրդատվական, մեթոդական և այլ անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև վերահսկում անձնակազմի կառավարման ոլորտի աշխատանքներ.
- իրականացնում է Հանձնաժողովի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքներ և համապատասխան առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին.
- կազմակերպում է անձնակազմի կառավարման հարցերով ստացված դիմումների, նամակների, զեկուցագրերի, բողոքների քննարկում և ձեռնարկում է միջոցներ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ.
- Ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման ժամանակահատվածում Հաձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի համաձայնությամբ/հանձնարարությամբ իրականացնում է ընտրական գործընթացներին աջակցող գործառույթներ:
- իրականացնում է օրենքներով ու այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հանձնաժողովի և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
-
Ներքին աուդիտի բաժին
- գնահատում է Հանձնաժողովում ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի արդյունավետությունը և համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին,
- օժանդակում է ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանը,
- ապահովում է ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի, ռազմավարական և տարեկան ծրագրերի կազմումը և ներկայացնում Հանձնաժողովի նախագահին ու ներքին աուդիտի կոմիտեին,
- ապահովում է ներքին աուդիտի իրականացումը ռազմավարական և տարեկան ծրագրերի հիման վրա` Հանձնաժողովի նախագահին և ներքին աուդիտի կոմիտեին հավաստիացման կամ խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով,
- մշակում և սահմանում է առաջադրանք յուրաքանչյուր աուդիտի իրականացման համար` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունը և տրամադրված ռեսուրսները, աուդիտի մոտեցումներն ու տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը.
- կատարում է իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքների բաժանում ներքին աուդիտորների միջև,
- ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկություններ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար,
- ապահովում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարումը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացումը.
- կազմում և Հանձնաժողովի նախագահին ու ներքին աուդիտի կոմիտեին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
- զեկուցումներ է ներկայացնում Հանձնաժողովի նախագահին աուդիտի իրականացման սահմանափակումների` խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ,
- ներկայացնում է անկախ դիրքորոշում կամ եզրակացություն հավաստիացման ծառայությունների նպատակով, օբյեկտիվ գնահատմամբ կազմված ապացույցների հիման վրա իրականացված աուդիտի վերաբերյալ.
- ներքին աուդիտի բաժնի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների՝ ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդանուների,
- Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ գրություններ,
- ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը,
- ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգում ապահովում է իրեն վերապահված գործառույթների իրականացում` տեղեկատուների և հաշվետվությունների ստեղծում, խմբագրում, հաստատում, գնահատում և արտահանում,
- Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև մշակում է դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ,
- այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
- ապահովում է Հանձնաժողովում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված գործընթացների՝ իրեն վերապահված աշխատանքների իրականացումը: