Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի մրցույթ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 42-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ 1․ դիմում, /առցանց/ 2․ անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար (ներ)), 3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսանկար(ներ), 4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար, 5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի լուսանկար կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար, 6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 7-ից մինչև 2023 թվականի փետրվարի 10-ը ներառյալ: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 14-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Գ․Քոչար 21ա): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 16-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Գ․Քոչար 21ա): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով: Հիմնական աշխատավարձը 475 072 /չորս հարյուր յոթանասունհինգ հազար յոթանասուներկու/ ՀՀ դրամ: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում: Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՀ Սահմանադրություն․ հոդվածներ՝ 7, 48, 88, 89, 91, 92, 93, 110, 124, 181, 194, 195 ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդվածներ՝ 9, 19, 24, 40, 108 «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք, հոդվածներ՝ 1, 3, 5, 6, 7, 10, 12, 20 «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6, 7, 9, 10, 12, 17, 18, 20, 21, 24, 27, 30 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 3, 4, 28, 31, 32 «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 6, 12, 17, 21 «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 9, 16 «Գնումների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 3, 19, 26, 55 «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնադրություն» N26-Լ որոշում ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ https://cso.gov.am/sections/competence Աշխատակազմի կառավարում (Կատարողականի կառավարում) Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը: |
Աշոտ Սարգսյան Սերյոժայի
Կարեն Մելիքսեթյան Հրաչյայի
Արա Սիմոնյան Պարույրի
Հայկ Բարսեղյան Սահակի
Վարդան Միրզոյան Հայկի։