ԿԸՀ իրականացրած մասնագիտական դասընթացներն այսօր ավարտվում են:  

Այս տարվա սեպտեմբերից կազմակերպվել և անցկացվել են ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար 551 մասնագիտական դասընթացներ Հայաստանի Հանրապետության ամբողջ  տարածքում:

Ստուգարքների արդյունքները հասանելի կլինեն ԿԸՀ կայքի «մասնագիտական դասընթացներ» բաժնում սույն թվականի դեկտեմբերի 30-ից: 

Այն մասնակցին, որը ստուգարքի հիման վրա հավաքել է առնվազն 31 միավոր, կշնորհվի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում և կտրվի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական, որն ուժի մեջ կլինի 2025 թվականի հունվարի մեկից:

Որակավորում ստացած անձանց համար ձևավորվում է որակավորման վկայականի էլեկտրոնային տարբերակը, թղթային եղանակով որակավորման վկայականները չեն տպագրվում և չեն տրամադրվում։

Ստուգարքի արդյունքները հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվելուց հետո 7-օրյա ժամկետում կարող են բողոքարկվել ԿԸՀ: Բողոքարկման ժամկետի մեկնարկն ազդարարվում է 2025 թվականի հունվարի 7-ից։ Դասընթացների մասնակիցները կարող են բողոքարկել ստուգարքի արդյունքները 2025 թվականի հունվարի 7-ից 13-ը ներառյալ՝ դիմելով ԿԸՀ: