Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում քվեարկությունն ավարտվել է 20:00-ին: Քվեարկությանը (նախնական տվյալներով) մասնակցել է 91 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 34.60%-ը: Հիշեցնենք, որ համայնքը մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավար էր ընտրում: Համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 263 է:
Ինքնառաջադրված թեկնածուի՝ Ռուստամ Քյամիլի Հասանյանի օգտին, նախնական տվյալներով, քվեարկել է 88 ընտրող: 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: