ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) ծրագրերի գծով փոխնախագահ Քեթրին Էլլենային, IFES-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին և գրասենյակի ներկայացուցիչներին։ ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ կարևորելով գործընկեր կառույցի հետ ձևավորված երկարամյա համատեղ աշխատանքը: Քեթրին Էլլենան իր հերթին կարևորել է այն, որ տարածաշրջանային այցը մեկնարկել է Հայաստանից: Վերջինիս դիտարկմամբ, ՀՀ ԿԸՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության կայացման գործում՝ սահմանելով ընտրությունների անցկացման բարձր նշաձող։ Հանդիպման մասնակիցները կարևորել են ԿԸՀ ռազմավարական պլանի իրականացման գործընթացում IFES-ի աջակցության հնարավոր ուղիները։