Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 1-ից 7-ը Լոռու և Շիրակի մարզերում կազմակերպված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ստուգարքների արդյունքները։ Արդյունքներին կարող եք ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մասնագիտական դասընթացներ բաժնից՝ որոնման հնարավորությամբ կամ ներբեռնելով արդյունքների ֆայլը։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ստուգարքի արդյունքների բողոքարկման ժամկետի մեկնարկն ազդարարվելու է բոլոր դասընթացների ավարտից հետո, ինչի մասին Հանձնաժողովի համացանցային կայքում կհրապարակվի հայտարարություն։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 56 31 69 հեռախոսահամարով։
Հավելենք նաև, որ հոկտեմբերի 11-ից 14-ը դասընթացներ կանցկացվեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում։