ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների անցկացման մասնագիտական ամենամյա դասընթացներին մասնակցելու նպատակով մուտքագրվել է 10942 քաղաքացու տվյալ։ Դասընթացները մեկնարկելու են հոկտեմբերից։ Դասընթացներ անցկացվելու են ՀՀ բոլոր մարզերում։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ստանալու համար քաղաքացիները նախ պետք է մասնակցեն դասընթացին, այնուհետև հանձնեն ստուգարք։ Ստուգարքի արդյունքում անհրաժեշտ միավոր հավաքելու դեպքում հայտատուի տվյալները կներառվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող քաղաքացիների ցանկում։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարին առնվազն մեկ անգամ կազմակերպում է լիցենզավորման դասընթացներ, որոնց իրավունք ունեն մաuնակցել 18 տարին լրացած և ընտրական իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները։ Uտուգարքի հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում շնորհվում և վկայական տրվում է այն մասնակցին, որը հավաքել է առնվազն 31 միավոր:

Ստուգարքի արդյունքները հրապարակվում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում www.elections.am) ։