ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները սեպտեմբերի 3-ին ԿԸՀ վարչական շենքում հյուրընկալել են բիզնես և հասարակական կազմակերպությունների կառավարման մեծ փորձ ունեցող, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Հնդկաստանի կրթական հաստատությունների կողմից որակավորված (“Prosperity Through Education: The Role of Leadership and Negotiation” USA, Partners in Education USA, New Enterprise Creation in Developing Countries India), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Սլավոնական համալսարանի և Մխիթար Հերացի համալսարանի կողմից հրավիրված դասախոս, բիզնեսի կիրառական և խորհրդատվական կառավարման հոգեբան, փորձագետ-խորհրդատու Տիգրան Ղազարյանին։

Բանախոսն անդրադարձել է «Կոնֆլիկտների կառավարում դասընթացավարների համար» թեմային, քննարկմանը ներկա են եղել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներն իրականացնող դասախոսները։

ԿԸՀ-ն օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ: Դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերից։