ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը օգոստոսի 27-ին հանդիպել է Ազգային Ժողովի նախաձեռնած «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցներին:

«Ամառային դպրոց» ծրագրին Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից մասնակցում է ՀՀ ավագ դպրոցների 51 աշակերտ:

ԿԸՀ նախագահը պատանիներին ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնական գործառույթները, խոսել մեծամասնական և համամասնական ընտրակարգերի տարբերությունից, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։