Օգոստոսի 13-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է ընտրական գործընթացով հետաքրքրված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի հերթական աշխատանքային քննարկմանը: Քննարկումը կայացել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հկ-ի նախաձեռնությամբ:

Քննարկմանը ներկա են եղել նաև «Ընտրական համակարգերի միջազգային հաստատության» (IFES) հայաստանյան գրասենյակի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները: