ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը հոկտեմբերի 4-ից 7-ը գործուղվել է Աստանա՝ Ղազախստանի Հանրապետություն։
ԿԸՀ նախագահի խորհրդականը Ղազախստանի ԿԸՀ-ի հրավերով դիտարկել է հոկտեմբերի 6-ին երկրում իրականացված համապետական հանրաքվեն (ատոմակայանի կառուցման հարցով)։