Մոլդովայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով Հայաստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը հուլիսի 1-4-ը գործուղվել է Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու «Փողը քաղաքականության մեջ» տարածաշրջանային համաժողովին։
Համաժողովին մասնակցել են ավելի քան 10 երկրի ընտրական մարմինների, պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Միջոցառման կազմակերպիչներն են Մոլդովայի Հանրապետության ԿԸՀ-ն, Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (IDEA), ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, Եվրոպայի խորհուրդը (Council of Europe), Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES), Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI), Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) և ժողովրդավարության վեսթմինսթերյան հիմնադրամը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են գլոբալիզացիայի և թվայնացման դարաշրջանում փողի ազդեցության, քաղաքական հաշվետվողականության, ֆինանսական վերահսկողության վերաբերյալ տարբեր երկրների փորձը։ Անդրադարձ է եղել նաև արհեստական բանականության ազդեցությանը ԶԼՄ-ների վրա, ինչպես նաև քարոզչության վերահսկողական լրացուցիչ գործիքների ներդրման հարցին։
Համաժողովին մասնակցել են նաև տարածաշրջանի երկրների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։