ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը փետրվարի 7-ից 11-ը գործուղվել են Կոսովոյի Հանրապետություն։

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Կոսովոյի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ փետրվարի 9-ին կայացած Կոսովոյի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու համար։