ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը դեկտեմբերի 5-ից 6-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել են Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնած (IFES Regional Europe Office) կիբեռ և տեղեկատվական կայունության ընտրական ցանցի (CIREN) հերթական հանդիպմանը։

Քննարկմանը մասնակցել են տարբեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներ, IFES-ի փորձագետներ, ինչպես նաև ՏՏ ոլորտում առաջատար համարվող Microsoft, Google, Amazon ընկերություններից հրավիրյալներ։